ՀՀ, ք․ Երևան, Լենինգրադյան 31-30

(+7 958) 402-81-41

(+374 98) 08-44-40

{+374 99) 19-20-19

gold.leaf@mail.ru

Էիտար ինտերիերի դեկորատիվ վերանորոգման աշխատանք

Կցանկանայինք ձեզ ներկայացնել էլիտար ինտերիերի դեկորատիվ վերանորոգման ոլորտում մեր կատարած ամենափառահեղ գործերի շարքում իր ուրույն տեղը զբաղեցրած, արքայական շլացնող շքեղությամբ, բայց և, միևնույն ժամանակ, նրբագեղությամբ առանձնացող մի արտակարգ աշխատանք՝ պալատը:

Այս ինտերիերին իրենց անգնահատելի եռանդը, բարձրակարգ վարպետությունն ու ստեղծագործ միտքն են նվիրել մեր ամենատաղանդավոր նկարիչները և լավագույն մասնագետները:

Ուշագրավ է այն իրողությունը, որ պալատի ինտերիերին առանձնահատուկ պատմական անտիկ խորհրդավորություն և արքայավայել շքեղություն են հաղորդում վիթխարի սյուները, որոնք, չնայած իրենց ահռելի չափսերին, տեսողության համար ստեղծում են նրբագեղ սլացիկության աչք շոյող ընկալում, ինչին նպաստել է  սյուների մակերեսներին առկա մարմարի անկրկնելի էֆեկտը, որը ստացվել է մեր տաղանդավոր ու արհեստավարժ նկարիչների ջանքերով և արտակարգ հմտությամբ կատարված մարմարի նմանագործման արդյունքում:

Հոյակապ, աննկարագրելի արդյունք է տվել նաև մարմարի նմանագործման և ոսկեպատման աշխատանքների համատեղման գաղափարը մեկ ինտերիերում: Պալատի դեկորատիվ վերանորոգման աշխատանքների ընթացքում, այդ գաղափարն իրագործված է առավելագույնս անթերի, քանզի մեր մասնագետները հաջողությամբ կարողացել են հասնել  մարմարի էֆեկտի և ոսկե նրբաթիթեղի համադրության գերագույն ներդաշնակությանը: Պալատի ինտերիերի ոսկեպատման ենթակա մակերեսների ռելիեֆային ձևավորման գործընթացում օգտագործվել են նաև հազվագյուտ և օրիգանալ գիպսե դետալներ, որոնք, մանրազնին մշակման ենթարկվելուց հետո, ոսկեպատվել են իտալական արտադրության ոսկե նրբաթիթեղներով ու ներդրվել պալատի ինտերիերի համապատասխան մակերեսներին: Պալատի դեկորատիվ վերանորոգման համար օգտագործված յուրաքանչյուր դետալի ընտրության ժամանակ, մեր վարպետներն, ամենայն բծախնդրությամբ  և մեծագույն պրոֆեսիոնալիզմով են կշռադատել ու հաշվարկել ամեն մի նրբություն, կապված դետալի ձևի և չափսերի հետ, ինչի շնորհիվ նրանց հաջողվել է հասնել միմյանց փոխլրացնող  ոսկեպատված մեծ ու փոքր էլեմենտների լիարժեք համադրության, իսկ  մարմարի էֆեկտի և ոսկե նրբաթիթեղի միաժամանակյա օգտագործման արդյունքում՝ ստեղծել պալատի ինտերիերի արքայական տեսարանն ամբողջացնող մի հեքիաթային վեհաշուք համայնապատկեր, որում ոսկե նրբաթիթեղի շլացնող փայլը համեմված է մարմարի զուսպ գունախաղով,  հաղորդելով ընդհանուր տեսարանին անկրկնելի, ազնվազարմ հմայք: Մարմարի և ոսկու հակադրության և ներդաշնակության այս հանճարեղ  մեկտեղումը, կարծես,  առաջ է բերում պալատի ինտերիերի տեսարանով անվերջ զմայլվելու ցանկություն:  

Նկարները կարղ եք տեսնել հետևյալ հղմամբ