Մեր մասին
''GoldLeaf'' ընկերությունը դասվում է Հայաստանյան այն փոքրաթիվ առաջատար ընկերությունների շարքին, որոնք իրենց գործունեությունն են ծավալել էլիտար ինտերիերի դիզայնի ոլորտում:
Մեր գործունությունը ներառում է դեկորատիվ վերանորոգման աշխատանքներ՝ որմնանկարչության, գիպսե ծեփակերտության, դեկորատիվ ծեփագործության, ինչպես նաև, ոսկեպատման (ոսկու նրբաթերթով) և մարմարի նմանագործման իրականացմամբ:
Իրենց գործին իրապես հոյակապ տիրապետող մեր բարձրակարգ պրոֆեսիոնալների կողմից մանրազնին կշռադատված և բարձր գեղարվեստականությամբ կատարված նրբակերտ աշխատանքի արդյունքում, ինտերիերը ձեռք է բերում վեհասքանչ և նրբագեղ տեսք:
''GoldLeaf'' ընկերությունն աշխատում է համաշխարհային ճանաչում և մեծ պահանջարկ ու հաջողություն վայելող հայտնի բրենդերի ամենաբարձրորակ նյութերով:
Մեր մեծաթիվ աշխատանքային թիմում աշխատում են բացառիկ պրոֆեսիոնալներ, որոնք տիրապետում են դասական և ժամանակակից դիզայնի ամենաբազմազան ուղղությունների գերազանց իրագործման տեխնոլոգիական գաղտնիքներին: Նրանք գերազանց արհեստավարժությամբ զինված, գիտակ, հմուտ, ամենաբարձր կարգի վարպետներ են՝ հղկված և կատարելության հասած երկարամյա ամենաբարդ աշխատանքերից քաղած փորձով:
Հայաստանում կատարել ենք և ներկայումս էլ կատարում ենք մի շարք խոշորագույն այնպիսի էլիտար օբյեկտների դեկորատիվ վերանորոգման և դիզայներական աշխատանքներ, ինչպիսիք են՝ ՀՀ Կառավարության Տունը, վիթխարի հյուրանոցային համալիրներ, հոթելներ, մշակույթի պալատներ, հանգստյան տներ, սպորտային և համերգային դահլիճներ, զվարճանքի կենտրոններ, ռեստորաններ, առանձնատներ, դղյակներ և այլն:
Մեր պատվիրատուներն են եղել ամենահայտնի խոշորագույն ընկերությունները, մեծ բիզնեսի էլիտար շրջաններում բարձր հեղինակություն վայելող ծանրակշիռ և ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև միջին բիզնեսի հայտնի և հարգված ընկերություններ:
Լիահույս ենք, որ ձեզ հետաքրքրեցին մեր ընկերության աշխատանքի ոճը, կատարման բարձր որակը, գեղագիտական մտահղացման և իրագործման վարպետության բարձր մակարդակը:
Ուրախ կլինենք փոխշահավետ համագործակցությանը: